Հողամասը վերադարձվել է Քասախ համայնքին. Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ բավարարվել են Գլխավոր դատախազության հայցադիմումի պահանջները

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել և համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը: 

«Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Քասախի գյուղապետի կողմից 2012 թվականի հուլիսի 30-ին կազմակերպված՝ Կոտայքի մարզի Քասախ համայնքի Ե.Չարենցի 4-րդ փողոցի 13-րդ հասցեի 0.0801 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ աճուրդը: Մասնավորապես՝ պահանջվել էր որպես հետևանք անվավեր ճանաչել աճուրդում հաղթող ճանաչված քաղաքացու հետ վերոնշյալ մակերեսով հողատարածքի նկատմամբ պայմանագիր կնքելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումը, ինչպես նաև հողամասի առուվաճառքի պայմանագիրն ու դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ քաղաքացու իրավունքի պետական գրանցումը:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 20-ի վճռով՝ բավարարվել են Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացված հայցադիմումի պահանջները. համայնքին է վերադարձվել Կոտայքի մարզի Նաիրի (Քասախ) համայնքի Ե. Չարենցի 4-րդ փողոցի 13 հասցեի հողամասը:

Վճիռն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 21-ին»,- ասված է Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.