Սուրեն Պապիկյանը զորամասերից մեկում հետևել է աշակերտների մասնակցությամբ անցկացվող մրցույթներին և պարգևատրել հաղթողներին

Օգոստոսի 22-ին N բանակային զորամիավորում կատարած այցի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամիավորման ենթակա զորամասերից մեկը, որտեղ անցկացվում է Հայաստանի դպրոցների բարձր դասարանների ռազմամարզական ճամբարը: Այն համակարգում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար կազմը՝ աշակերտներին զուգահեռաբար ծանոթացնելով զինվորական գործին և նոր ընդունված կուրսանտների մարզումներին:

Պաշտպանության նախարարը ողջունել է աշակերտներին, նրանց ուսուցիչներին, մարզումներ անցնող կուրսանտներին։ Կարևորելով հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը՝ նախարարը բարձր դասարանների աշակերտներին խորհուրդ է տվել ուսումնասիրել ռազմական ակադեմիայի ընձեռած հնարավորություններն ու լրջորեն մտածել այնտեղ կրթություն ստանալու և ապագայում հրամանատար դառնալու հեռանկարի մասին:

Սուրեն Պապիկյանը հետևել է աշակերտների մասնակցությամբ անցկացվող մրցույթներին և պարգևատրել հաղթողներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.