ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդը ՀՀ քննչական կոմիտեում քննարկել է հետագա գործակցության հարցեր

Օգոստոսի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանն ընդունել է Հայաստանում գտնվող՝ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի(FBI)՝ Հայաստանում և Վրաստանում նորանշանակ իրավական կցորդ Ալեքսանդր Վ.Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից․
Շնորհավորելով պարոն Թիգույին նշված պատասխանատու պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արսեն Այվազյանը վստահություն է հայտնել, որ ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ ձևավորված ջերմ և արդյունավետ համագործակցությունը հաջողությամբ զարգացում կունենա՝ հաշվի առնելով պարոն Թիգույի նախընթաց գործունեության հարուստ փորձառությունը, ինչպես նաև՝ 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև ստորագրված համագործակցության հուշագրով ստեղծված հնարավորությունները, ինչը նոր մակարդակի է տեղափոխել երկու կառույցների հարաբերությունները։
Պարոն Ալեքսանդր Վ.Թիգույը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու երկրների իրավապահ կառույցների միջև փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված համատեղ ծրագրերի հետագա իրականացումը էապես կխթանեն հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարում երկուստեք ներդրվող ջանքերը և կնպաստեն Հայաստանում քրեական արդարադատության զարգացմանը։
Հանդիպման ընթացքում պարոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանում քննչական համակարգի կառուցվածքային և գործառութային առանձնահատկությունները, ՀՀ քննչական կոմիտեում բարեփոխումների ընթացքը։
Մտքեր են փոխանակվել արդեն իսկ ձևավորված հարուստ բազայի հենքին համագործակցությունը զարգացնելու նոր հնարավորությունների, ձևաչափերի շուրջ։
Կարևորվել է հանրային առանձնակի վտանգավորություն ունեցող հանցատեսակներով նախաքննության արդյունավետության բարձրացման, քրեական վարույթներով տեղեկատվության, փորձի փոխանակման գործընթացների շարունակումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‹‹Ախթալա ԼՀԿ» ՓԲ ընկերության պոչանքները լցվում են Դեբեդ գետը. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Խոշոր չափի յուրացում կատարելու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ»-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը

Զինծառայողը մահացել է ձորը սայթաքելու հետևանքով

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.