Ստացվել է 670 ահազանգ, հեռացվել է 276 տոննա ջուր, արգելափակումից դուրս են բերվել 55 մեքենա․ ՆԳՆ

ՀՀ ՆԳՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոի 30-ին ժամը 23։34-ից մինչև օգոստոսի 31-ը ժամը 02։46-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 670 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից․
«Երևան քաղաքում արձանագրվել է 40 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Աջափնյակ՝ 4, Արաբկիր՝ 6, Մալաթիա-Սեբաստիա՝ 6, Կենտրոն՝ 15, Էրեբունի՝ 3, Շենգավիթ՝ 6 և Կոտայքի մարզում՝ 5։
Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 4 դեպքում։
Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 276 տոննա ջուր։
Արգելափակումից դուրս է բերվել 55 տրանսպորտային միջոց։
Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 22 մարտական հաշվարկ, 8 մոտոպոմպ, 84 փրկարարական ծառայող։
Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։
Աշխատանքներին ներգրավված են եղել նաև ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության աշխատակիցներ։
Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Զոհեր և տուժածներ չկան», – նշված է նախարարության հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.