Հայաստանն ու Ղազախստանը նշում են Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը նախանշում է երկու երկրների միջև հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները։ 

Այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել X-ի միկրոբլոգում՝ անդրադառնալով սեպտեմբերին 2-ին նշվող Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման տարեդարձին։  

«Լրանում է Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը նախանշում է մեր հարաբերությունների սկզբունքներն ու առաջնահերթությունները, որոնք հիմնված են ապագային միտված ռազմավարական համագործակցության վրա», – նշված է ՀՀ ԱԳ նախարարության գրառման մեջ։

Վերջինս նաև հավելել է, որ այս նշանակալի փաստաթուղթը սահմանում է Երևանի և Աստանայի միջև գործընկերության զարգացման ուղենիշները՝ փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման երկարամյա ավանդույթների ոգով։ 

Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ գրառում է կատարել նաև Ղազախստանի ԱԳ նախարարությունը՝ մասնավորապես նշելով․ «Մենք նշում ենք Ղազախստանի և Հայաստանի միջև Բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակը, որը վկայում է մեր կայուն սերտ համագործակցության մասին՝ ուղղված ապագա ռազմավարական համագործակցությանը»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.