Վրաստանի խորհրդարանն ընդունեց ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը. ԵՄ-ն քննադատում է |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագծերի փաթեթ, որը նախատեսում է ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակում։ «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» ընդհանուր վերնագրով օրինագծերի փաթեթը նախատեսում է փոփոխություններ գործող 18 օրենքներում։

Եվրամիությունը դատապարտել է օրենքի «երկրորդ ընթերցմամբ հապճեպ ընդունումը», ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մամուլի քարտուղար Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ։

«Այս փաթեթը խարխլում է Վրաստանի բնակչության հիմնարար իրավունքները և սպառնում է խտրականության աճին բնակչության մի մասի նկատմամբ։ Եվրամիությունը մտահոգված է, որ ԵՄ ինտեգրման վրա էական ազդեցություն ունեցող օրենսդրությունն ընդունվել է առանց համարժեք հանրային քննարկումների և մանրակրկիտ դիտարկելու եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխանությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.