Ուղևորափոխադրման ոլորտի ընկերությունները կազատվեն միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին միկրոավտոբուսների ներմուծման մաքսատուրքից ազատելու որոշում կայացրեց: Որոշման նախագիծը հավանություն ստացավ կառավարության սեպտեմբերի 5-ի նիստում:

«Առաջարկում ենք ուղևորափոխադրումների ոլորտում սպասարկող ընկերություններին մաքսատուրքից ազատել երրորդ երկրներից միկրոավտոբուսների ներկրման դեպքում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի ոլորտը համարվում է գերակա ճյուղ: Մի շարք արտոնություններ են սահմանված, բայց միկրոավտոբուսների դեպքում բացառություն կա, դրանք ներմուծման մաքսատուրքից ազատված չեն»,-ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նա նշեց, որ հաճախ ներդրողների կողմից հետաքրքրություն չեն տեսնում և կարծում են, որ առաջարկվող արտոնությունը կարող է խթանող ազդեցություն ունենալ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ շատ վաղուց կա մեխանիզմ, երբ կառավարության սահմանած գերակա ուղղություններով ներդրումային ծրագիր է ներկայացվում կառավարությանը, դրա շրջանակում որոշ սարքերի, սարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումն ազատում են մաքսատուրքից:

«Մեր խնդիրն է, որ մարզի ներսում համայնքների միջև և մարզերի ու մայրաքաղաքի միջև լինի նորմալ տրանսպորտային հաղորդակցություն: Մենք տեսնում ենք, որ մարդիկ մրցույթներին կամ չեն մասնակցում, կամ մենաշնորհացման որոշակի վտանգներ են տեսնում: Հիմա ցանկանում ենք այս գործիքով ավելի գրավիչ դարձնել այդ ներդրումները, միայն թե այդ ոլորտում զարգացումներ տեղի ունենան»,–Փաշինյանը:

Վարչապետը նկատեց՝ շատ համայնքներում են բարձրացնում տրանսպորտի խնդիրը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.