Օրենքի նախագիծը դրական ազդեցություն կունենա գործարար միջավայրի վրա. ՊԵԿ նախագահի տեղակալ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Օրենքով նախատեսված են սննդամթերքի և/կամ կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսվարող սուբյեկտների կողմից գանձվող վճարի չափեր՝ կես տոննայից մինչև 1 տոննա քաշի համար՝ նվազագույն աշխատավարձի չափով, 1 տոննան գերազանցող քաշի դեպքում՝ լրացուցիչ տոննայի համար՝ 300 դրամի չափով: Նաև սահմանված են աշխատանքային ժամերից դուրս գանձելու դեպքում կրկնապատիկ գանձելու դրույթները: Այս մասին նախագիծը ներկայացնելիս ասաց հիմնական զեկուցող, ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով նախատեսված ներմուծվող սննդամթերքի և կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար վճարը, քանի որ մաքսային մարմինների կողմից սահմանին իրականացվող հսկողության գործառույթի շրջանակներում «Պետական տուրքի մասին» օրենքով արդեն իսկ նախատեսված է պետական տուրքի գանձում՝ մաքսային գործառնությունների իրականացման համար:

Միևնույն ժամանակ նախատեսվում է սահմանել պարտավորությունից ավելի վճարված կամ ավելի գանձված վճարի գումարների վերադարձման հնարավորություն:

Նախագծի ընդունման արդյունքում գործարար միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն՝ հաշվի առնելով, որ առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև իրականացվող գործընթացի պարզեցմանը:

«Առաջարկում ենք, որ թեթևացվի բեռը այս առումով: Կարծում ենք՝ ըստ էության նույն գործողության համար երկու վճարատեսակ պետք է չլինի, և երկրորդն առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել»,- պարզաբանեց Մանուկյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.