18 տարեկանը, առանց բացառության, ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ. ԱԺ օրակարգն սպառվեց |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 11-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեցին մի շարք նախագծեր, վավերացվեցին մի շարք համաձայնագրեր:

Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերի թվում է «Պետական նպաստների մասին» և հարակից մյուս օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող նախագիծը, որի նպատակն է ընտանեկան և սոցիալական նպաստների փոխարեն ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ և սահմանել, որ դրա իրավունքն ունի Կառավարության սահմանված գնահատման կարգով սոցիալապես անապահով ճանաչված այն ընտանիքը, որի անդամի ամսական եկամուտի չափը ցածր է անապահովության սահմանային շեմից:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմ սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների:

Նշենք, որ ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, սակայն որոշ բացառությունների դեպքում անձը կարող է ամուսնանալ նաև 17 և 16 տարեկաններում: 

Վավերացված համաձայնագրերի թվում է ««Մտավոր սեփականության իրավունքների՝ առևտրին առնչվող հայեցակետերի մասին» համաձայնագիրը փոփոխող արձանագրության վավերացման մասին» հարցը:

«Համաձայնագիրը քիչ զարգացած և զարգացող երկրների վրա է տարածվում, և այն դեպքում, երբ այդ երկրներն առնչվում են արտակարգ իրավիճակների, և իրենց արտադրական հնարավորությունները հնարավորություն չեն տալիս, որ, օրինակ, համաճարակային իրավիճակից բխող դեղեր արտադրեն և սպասարկեն ազգաբնակչությանը, այդ ԱՀԿ անդամ երկիրը հնարավորություն է ունենում դիմել մեկ այլ ԱՀԿ անդամ երկրի, իսկ այդ երկիրը (մենք խոսում ենք թանկարժեք դեղամիջոցների մասին) հարկադրական լիցենզիա է տրամադրում իր երկրի որևէ արտադրական հնարավորություն ունեցող ընկերությանը, որը պետք է արտադրի այդ դեղերը և տրամադրի դիմող երկրին»,- համաձայնագիրը ներկայացնելիս ասել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը:

Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 9-ին մեկնարկած նիստաշրջանն ավարտվեց, օրակարգն սպառվեց: Ժամը 16:30-ին կլինի Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.