ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել «Россия сегодня» մեդիա խմբի և Դմիտրի Կիսելյովի նկատմամբ |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել «Россия сегодня» մեդիա խմբի և նրա գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի նկատմամբ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նաև թողարկել է ընդհանուր լիցենզիա՝ հանձնարարելով ավարտել մեդիա խմբի հետ ֆինանսական գործարքները մինչև 2024 թվականի նոյեմբերի 13-ը:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ RT-ն փորձել է ազդել այլ երկրների, այդ թվում՝ Մոլդովայի ընտրությունների վրա, ինչպես նաև օգնել է միջոցներ հավաքել Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորման համար: Բլինքենն ընդգծել է, որ սահմանված պատժամիջոցները պետք է նախազգուշացում լինեն այլ երկրների համար:

Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել նաև RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ, որին մեղադրել էին ԱՄՆ նախագահի ընտրությանը միջամտելու փորձի համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.