Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է վիզայի ռեժիմի ազատականացման հարցը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Նախարարը ընդգծել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում ԵՄ հետ համագործակցության բարձր մակարդակը։

Գրիգոր Մինասյանն անդրադարձ է կատարել ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) հետ համագործակցության խորացմանը, ընդգծել Եվրաջասթ համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրման կարևորությունը:

Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքի վերանորոգմանը ԵՄ աջակցության համար, հույս հայտնել, որ այս ուղղությամբ գործակցությունը կլինի շարունակական:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձ է կատարել վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսությանը: Կողմերն արձանագրել են այս ուղղությամբ նախատեսվող գործողությունները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին, ԵՄ բյուջետային աջակցությանը, ինչպես նաև Էլեկտրոնային արդարադատության «e-justice» միասնական համակարգի մշակման աշխատանքներին:

Գրիգոր Մինասյանն ու Վասիլիս Մարագոսը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ շարունակելու համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխման համատեքստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.