Կառավարությունը 2025-ին կանխատեսում է 5,6 տոկոս տնտեսական աճ |civilnet.am|

civilnet.am:  Հայաստանում 2025-ին նախատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ՝ այս տարվա կանխատեսվող 5,8-ի համեմատ։ Այդ մասին կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

2025-ի պետական բյուջեի ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ․ միջինում 7 տոկոսի տնտեսական աճ կապահովվի։

Ըստ ֆինանսների նախարարի՝ նախատեսվում է, որ հարկային եկամուտները կկազմեն 2,873 տրիլիոն դրամ, պետական բյուջեով ծախսերը կկազմեն 3,482 տրիլիոն դրամ։

2025-ի պետական բյուջեի ուղերձում նշվում է նաև, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 2024-ի պետական բյուջեում արձանագրված որոշ մակրոտնտեսական ռիսկեր առարկայացել են, ինչը դրսևորվել է հարկային եկամուտների աճի դանդաղմամբ։ «Այնուամենայնիվ, վերջինս չի հանգեցրել պետական բյուջեի ֆինանսավորման լրացուցիչ պահանջի՝ հաշվի առնելով նշված ռիսկերի կառավարման համար նախատեսված պահուստային ֆոնդը, ինչպես նաև՝ ծրագրվածի համեմատ ծախսերի թերակատարումը»,- նշված է բյուջեի ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.