Արցախի նախկին ղեկավարներին Բաքվում «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացվել |azatutyun.am|

azatutyun.am: «Բաքվում ձերբակալված հայ անջատականների դեմ հարուցված քրեական գործերի նախաքննություններն ավարտվել են», – այսօր հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։

Նա նշել է, որ այժմ քրեական գործերի նյութերին ծանոթանալու փուլն է, որը, նրա խոսքով, բավական երկար ժամանակ է պահանջում, «քանի որ տուժածների թիվը շատ մեծ է»։

«Գործով կան բազմաթիվ տուժածներ, գործի նյութերին ծանոթանալուց հետո դրանք կուղարկվեն դատարան», – պարզաբանել է Ալիևը։

Ընդգծելով, որ «մեղադրյալի իրավունքները ապահովվում են միջազգային կոնվենցիաների և ազգային օրենսդրության պահանջներին համապատասխան»՝ Ադրբեջանի գլխավոր դատախազը նաև ասել է, որ նրանցից յուրաքանչյուրն ունի մի քանի իրավաբան և նյութերին ծանոթանալու իրավունք։

«Մեղադրանքները բավականին լուրջ են։ Դրանք անջատողականության, մեր պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ են», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Քամրան Ալիևը։

Դեռ սեպտեմբերի սկզբին էր Բաքուն հայտարարել, որ Արցախի նախկին պաշտոնյաների գործի նյութերը մոտ ժամանակներս կուղարկվեն դատարան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.