Հաջիզադե․ «Միրզոյանի հայտարարությունները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն» |azatutyun.am|

azatutyun.am: Վարշավայի ֆորումում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի «իրականացրած ապատեղեկատվությունը, քարոզչությունը և մանիպուլյացիաները հակաադրբեջանական տրամադրություններ սերմանելու նպատակ ունեն», հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Վարշավայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարություններին։

Նա Միրզոյանին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու մեջ:

«Միջազգային հանրությանը մոլորեցնելու փոխարեն, տեղին կլիներ, եթե նախարար Միրզոյանը բացատրեր, թե ինչու է այդքան լռում Հայաստանի ռազմական ագրեսիայի և Ադրբեջանի տարածքների շուրջ 30 տարի օկուպացիայի մասին: Չնայած իր միջազգային պարտավորությանը, ինչո՞ւ էր Հայաստանը հրաժարվել Ադրբեջանից դուրս բերել իր ավելի քան 10 հազար զինված ուժերը, քանի դեռ Ադրբեջանը չէր սկսել դա անել 2023 թվականին», – X-ում գրել է Հաջիզադեն՝ շարունակելով․ – «Այն, ինչ Հայաստանը փորձում է ներկայացնել որպես հարձակում «խաղաղ» հայ բնակիչների վրա, իրականում հակաահաբեկչական միջոցառումներ էին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը համահունչ՝ «ինքնիշխան տարածքում ապօրինաբար տեղակայված հայկական զինված կազմավորումների զինաթափում»:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախը հայաթափվեց, 105 հազար արցախահայեր ապաստանեցին Հայաստանում:

Միրզոյանը, Վարշավայում, մասնավորապես, ասել էր, որ չնայած մարտահրավերներին, լարվածությանը, Հայաստանի տարածքների վրա հարձակումներին՝ վերջին 2-3 տարում հսկայական աշխատանք է կատարվել՝ շեշտելով՝ հայկական կողմը բանակցություններում շատ կառուցողական է, ընդգծելով նաև, որ ադրբեջանական կողմից քաղաքական կամք չի տեսնում խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։ Նա նաև ֆորումի մասնակիցներին է փոխանցել հայկական կողմի մտահոգությունները, որ Ադրբեջանը ռազմական նոր գործողությունների է պատրաստվում:

Նա նկատել է՝ նորանոր պահանջներ առաջ քաշելով՝ Ադրբեջանը պարզապես չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիրը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Երևանն աջակցել է Բաքվին հյուրընկալել Կլիմայական համաժողովը, ուստի հիմա ճիշտ ժամանակն է՝ փակելու հակամարտության էջը։

Ռազմական նոր գործողությունների մասին Երևանի մտահոգությանը Հաջիզադեն չի անդրադարձել, փոխարենը Հայաստանին մեղադրել է տարածաշրջանում խաղաղությանը խոչընդոտելու մեջ։

«Հայկական կողմը պետք է հրաժարվի նման վտանգավոր մարտավարությունից և ընտրի բանականության ու օրենքի ճանապարհը։ Արկածախնդրության մեջ մտնելը հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամենամեծ խոչընդոտը», – գրել է Հաջիզադեն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.