armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 5-ին Սոչիում բանակցություններ կանցկացնեն: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ին։
«Թուրքիայի նախագահ Էրդողանը Պուտինի հետ կհանդիպի օգոստոսի 5-ին Սոչիում»,- հայտնում է գործակալությունը։
Իր հերթին թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Էրդողանի այցը Ռուսաստան մեկօրյա է լինելու։