Ղարաբաղի հայերի համար ևս 30 մլն եվրո կավելացնենք ՀՀ կառավարության բյուջեում. ՀՀ-ում ԵՄ դեսպան |tert.am|

tert.am: Մենք եվրոպական խորհրդից ստացել ենք կոնկրետ առաջադրանք, որ զարգացնենք ՀՀ և Եմ միջև հարաբերությունները տարբեր ուղղություններով, դրանից հետո ԵՄ-ն և Հայաստանն աշխատում ու բացահայտում են նոր հնարավորություններ: Այս մասին ՔՊ ժողովրդավարության դպրոցում ելույթի ժամանակ ասել է ՀՀ-ում Եմ դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Համատեղ ջանքերը տալիս են արդյունքներ, որովհետև կա համատեղ քաղաքական հանձնառություն: ԵՄ-ն աջակցել ու շարունակելու է աջակցել ՀՀ-ին մի շարք ուղղություններում՝ տնտեսություն, դատաիրավական համակարգ, տարածաշրջանային կապեր, ինչի մի մասն է նաև խաղաղությունը»,- ասաց նա:

Նա նշեց, որ Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլի հինգին ներկայացրեց դիմակայունության և աճի ծրագիրը վարչապետի և պետքարտուղար Բլինքենի հետ հանդիպման ընթացքում, սա միայն 270 մլն դրամաշնորհային աջակցություն է Հայաստանին գալիք 4 տարվա ըթացքում:

«Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակներում 600 միլիոնից ավելի ներդրումներ են կատարվել դրամաշնորհներով և վարկերով: Մենք նաև ձևավորել ենք ներդրումային հարթակ, մենք աշխատում ենք նաև միջուկային և ավացիոն անվտանգության ոլորտներում:

Մենք նաև զբաղվում ենք Ղարաբաղի հայերի ճակատագրով: 100 մլն եվրոյից ավելի միջոցներ ենք ներդրել մեկ տարվա ընթացքում և մեր բյուջետային աջակցության շրջանակներով 30 մլն էլ է որոշվել ավելացնել կառավարության բյուջեում, որ կիսենք այն բեռը ձեզ հետ, որը դրված է կառավարության ուսերին»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.