ԵՄ-ն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և աշխատում է այն կյանքի կոչելու ուղղությամբ. Վասիլիս Մարագոս |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ողջունել է Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և Հայաստանում ու տարածաշրջանում իր գործընկերների հետ ակտիվորեն աշխատում է այն կյանքի կոչելու ուղղությամբ: Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում այս մասին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Նա նշեց, որ տպավորված է համաժողովի նախապատրաստման աշխատանքներով, շնորհավորեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և իրենց մյուս գործընկերներին՝ այս նախաձեռնությունն ու գործընթացը որակելով «շատ կարևոր»:

«Անմիջապես կուզենայի ընդգծել, որ գործընկերության խորհրդի նիստում, որին նաև ներկա է գտնվել նախարար Միրզոյանը (խմբ- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը), ողջունվել է այս նախաձեռնությունը, որի նպատակն է խաղաղություն և նորմալ հարաբերություններ հաստատել տարածաշրջանում, նաև բացել տրանսպորտային ուղիները՝ պահպանելով ազգային ինքնորոշման սկզբունքները և ապահովելով նաև փոխադարձությունը, որը դրված է հենց «Խաղաղության խաչմերուկ»-ի հիմքում: Նախորդ տարվա հոկտեմբերին ներկա եմ գտնվել, երբ վարչապետը ներկայացրեց այս նախաձեռնությունը: Մենք ողջունեցինք այն և Հայաստանում ու տարածաշրջանում մեր բոլոր գործընկերների հետ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի նախաձեռնությունը կյանքի կոչվի»,- նշեց Վասիլիս Մարագոսը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.