ԵՄ-ն տրամադրված է իրականացնել վիզաների ազատականացման գործընթացը Հայաստանի քաղաքացիների համար. Մարագոս |tert.am|

tert.am: Եվրամիությունը ջանում է կյանքի կոչել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ի վիզաների ազատականացման գործընթացը, որն այժմ տեխնիկական աշխատանքների փուլում է:

Այս մասին Երևանում կայացած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» խորագրով համաժողովում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

«Մեկ ամիս առաջ Երևանում ազդարարվեց գործընթացի մեկնարկը, և հիմա պետք է աշխատենք, որ վիզաների ազատականացումը դառնա իրականություն: Այս ուղղությամբ կատարվում է տեխնիկական աշխատանք: Այս ամենը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանում իրականացվող բարեփոխումների վրա, նպաստելու է Հայաստանի դիմակայունության աճին, տնտեսական զարգացմանն, ինչպես նաև տարածաշրջանային կապերի հաստատմանը, խաղաղությանն ու հարաբերությունների նորմալացմանը: Հատկապես վիզաների ազատականացումը շատ դրական ազդեցություն է ունենալու մարդկանց միջև կապերի զարգացման և հաստատման իմաստով»,- նշել է Մարագոսը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.