Աստանան պատրաստ է Երևանին և Բաքվին կրկին հարթակ առաջարկել խաղաղության բանակցությունների համար |hetq.am|

hetq.am: Ղազախստանը դարձյալ պատրաստ է Երևանին և Բաքվին Ալմաթիում հարթակ տրամադրել՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է ղազախական կողմի պատրաստակամությունը հետագայում ևս Ալմա-Աթայի հարթակը տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունների համար»,- ասված է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես փոխանցել է ղազախական կողմը, Տոկաևն ու Խաչատուրյանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները։ «Ղազախստանում շատ են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները։ Հայ ժողովրդի հանդեպ ղազախական հողում ջերմ զգացմունքներ են տածում։ Ղազախստանի համար Հայաստանը վստահելի և ժամանակի ընթացքում փորձված մերձավոր գործընկեր է»,- մամուլի ծառայությունը մեջբերել է Տոկաևի խոսքերը։

Իր հերթին Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Աստանան հուսալի գործընկեր է Երևանի համար։ «Եվ, իհարկե, ուզում եմ ընդգծել մեր հաջողությամբ զարգացող տնտեսական հարաբերությունները»,- նշել է ՀՀ նախագահը։

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը Աստանա էր ժամանել նախօրեին։ Երեկ Տոկաևի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.