Զախարովայի հավաստմամբ՝ Արցախից փախստականները վերադառնալու հնարավորություն ունեն |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը Ադրբեջանի հետ շփումներում բարձրացնում է Ղարաբաղից փախստականների հարցը, նրանք տուն վերադառնալու հնարավորություն ունեն, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ինչին մենք իրոք ապրումակցում ենք՝ իրենց տները լքած մարդկանց ճակատագիրն է: Որոնց կյանքը դասավորվել էր, ձևավորվել, իսկ ոմանց մոտ՝ սկսվել էր այնտեղ: Մարդիկ այնտեղ հուղարկավորված մտերիմներ, հարազատներ ունեն, ընտանիքների ամբողջ կյանքը, ընտանիքների պատմությունն է այդ վայրի հետ կապված: Դա վիթխարի ողբերգություն է, որում, դուք էլ հասկանում եք, շատ տեսանկյուններ և նրբերանգներ կան», – РИА “Новости” գործակալության փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Զախարովան:

«Մենք մեկ անգամ չէ, որ մեկնաբանել և ընդգծել ենք Բաքվի կառուցողական քայլերը՝ ուղղված հարազատ վայրերը լքած բնակչությանը վերադարձի հնարավորություն տալուն: Ես ազնվորեն կասեմ ձեզ՝ այդ հարցը բարձրացնում ենք ադրբեջանցի գործընկերների հետ երկկողմ շփումներում, ստանում ենք համապատասխան պարզաբանումներ», – վստահեցրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս ընդգծել՝ վերադարձի հնարավորություն ընձեռվել է… Վերադարձի հնարավորություն եղել է և կա: Եթե մարդիկ հետաքրքրված են իրենց տների, հարազատ վայրերի պահպանմամբ, հավանաբար պետք է օգտվել այդ հնարավորությունից: Մեկ անգամ ևս ընդգծեմ՝ այն ախր կա», – ասել է Զախարովան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.