ՔՊ-ն ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրել է ԲՏԱ նախկին փոխնախարար Ավետ Պողոսյանի թեկնածությունը

Համաձայն ՀՀ Սահմանադրության 197-րդ հոդվածի 2-3-րդ մասերի, ինչպես նաեւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Ավետ Վիլյամի Պողոսյանի թեկնածությունը: Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 17-ի նիստում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ 

Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Ավետ Պողոսյանը խոսել է կառույցի մասին՝ նշելով, որ լրահոսի զգալի հատվածը կարգավորման մասից դուրս է: Նա կարեւորել է ոլորտի օրենսդրական կարգավորման հարցը, նշել, որ օրենսդրական կարգավորումները պետք է լինեն ավելի հաճախակի, փոքր քանակով՝ ելնելով պրակտիկայից: Նա նշել է, որ ինքը սկզբունքային է խոսքի ազատության հարցում եւ որպես հանձնաժողովի անկախ անդամ լինելու է օբյեկտիվ, պահպանելու է քաղաքական չեզոքությունը: «Վստահ եմ, որ իմ աշխատանքի արդյունքում խոսքի ազատությունն ավելի լավ վիճակում կլինի»,- ընդգծել է թեկնածուն: Ավետ Պողոսյանը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին:

Հանձնաժողովը քվեարկությամբ որոշել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Ավետ Պողոսյանի թեկնածությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն առաջարկում են աշխատող ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման մեխանիզմ

Փորձում ենք մշակել նախագիծ, որ խրախուսելու է աշխատող մարդուն ուսում ստանալ, իսկ ուսանողին՝ աշխատել․ Սիսակ Գաբրիելյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.