Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի գագաթնաժողովը, կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը |azatutyun.am|

azatutyun.am: Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը։

Պաշտոնական Երևանը հայտարարել է, որ գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։

Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան շփվելու BRICS-ի գագաթնաժողովի շրջանակներում։

Ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝գագթնաժողովի ընթացքում կքննարկվեն մոլորակի ամենասուր ճգնաժամերը, գլոբալ և տարածաշրջանային օրակարգի արդի հարցեր, խնդիրներ քաղաքականության և անվտանգության, տնտեսության և ֆինանսների, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև նոր պետությունների ընդգրկումը BRICS-ի աշխատանքներում։

Չինաստանի և Ռուսաստանի գլխավորած՝ հինգ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա) խումբն ընդլայնվելու գործընթաց է սկսել։

Սեպտեմբերին Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ ինտեգրվել BRICS-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.