Նոր Կալեդոնիան չեղյալ է հայտարարել Ադրբեջանի հետ համագործակցության պայմանագիրը |civilnet.am|

civilnet.am: Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նորընտիր նախագահ Վեյլմա Ֆալաեոն պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության համաձայնագիրն այլևս «վավեր չէ»։

Հոկտեմբերի 14-ին տեղական լրատվամիջոցների հետ զրույցում Ֆալաեոն հայտարարել է, որ չեղյալ է համարել ապրիլի 18-ին Բաքվում Նոր Կալեդոնիայի անկախության կողմնակից «Կալեդոնիական միություն» կուսակցության կոնգրեսական Օմայրա Նեյսելինի և Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի միջև ստորագրված հուշագիրը:

Նոր Կալեդոնիան ֆրանսիական տարածք է Խաղաղ օվկիանոսի հարավում։

Ի հավելումն երկու կառույցների միջև որպես հետագա համագործակցության միջոց, փաստաթղթում նաև ասվում էր, որ Ադրբեջանը կաջակցի Նոր Կալեդոնիայի ազատագրմանը ֆրանսիական գաղութատիրությունից:

Ըստ Ֆալաեոյի՝ այս համաձայնագիրը պետք է դիտարկել որպես արտաքին միջամտություն Նոր Կալեդոնիայի ներքին գործերին։

Նոր Կալեդոնիայի Կոնգրեսի նախկին նախագահ Ռոխ Վամիտանը տեղական լրատվամիջոցներին ասել է, որ «ի գիտություն է ընդունել» փաստաթղթի անվավեր ճանաչումը, սակայն նշել է, թե ափսոսում է, որ Նոր Կալեդոնիայի «արմատական աջակողմյան» կուսակցություններն օգտագործում են հնարավոր բոլոր առիթները՝ թույլ չտալու, որ այլ երկրներն աջակցեն տարածքի անկախության պայքարին։

Հոկտեմբերի 19-ին ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջամիլ Հասանլին քննադատել է ադրբեջանական կառավարության ներգրավվածությունը Նոր Կալեդոնիայում՝ նշելով, որ համաձայնագրի ստորագրումն ի սկզբանե վատ մտածված քայլ էր:

«Անհեթեթ է, որ կենսամակարդակի ցուցանիշներով 93-րդ տեղը զբաղեցնող երկիրը փորձում է օգնել աշխարհում 33-րդ տեղը զբաղեցնող տարածքին»,- գրել է Հասանլին՝ ընդգծելով Ադրբեջանի (6800 դոլար) և Նոր Կալեդոնիայի (38,000 դոլար) մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի միջև եղած անհավասարությունը:

«Սկզբունքորեն, հասկանալի կլիներ, եթե Նոր Կալեդոնիան, որը ՀՆԱ-ով ավելի քան վեց անգամ ավելի հարուստ է, քան Ադրբեջանը, որոշեր ազատել Ադրբեջանն Ալիևների ընտանիքի գաղութատիրությունից և ռուսական վասալությունից»,- հավելել է նա։

Հասանլին նաև ընդգծել է, որ Նոր Կալեդոնիային աջակցելու նպատակով գումար ծախսելը կարող է «ծանր հետևանքներ» ունենալ Ադրբեջանի համար։

«Վրաստանի և Հայաստանի համեմատ ցածր աշխատավարձ և կենսաթոշակ ստացող Ադրբեջանի ժողովրդին այս գումարի ամեն մի լուման է պետք, իսկ 18 տարի երեխայի նպաստ ստանալու հնարավորություն չունեցող ադրբեջանցի երեխաներին այս գումարի ամեն մի մանաթն է պետք»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.