ՌԴ-ն դոլարի դեմ չի պայքարում, այլ դրան այլընտրանքներ է փնտրում. Պուտին |tert.am|

tert.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ամերիկյան դոլարին այլընտրանքների որոնման մասին՝ ընդգծելով, որ սա ամենևին էլ պայքար չէ այս արժույթի դեմ։ Նա այս մասին ասել է Կազանում ԲՐԻԿՍ-ի ղեկավարների ընդլայնված կազմով նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանի ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դոլարն օգտագործվում է որպես քաղաքական նպատակներին հասնելու զենք:

«Մենք չենք հրաժարվում, չենք պայքարում դոլարի դեմ, բայց եթե մեզ թույլ չեն տալիս աշխատել դրա հետ, ի՞նչ պետք է անենք, ստիպված ենք այլընտրանք փնտրել, ինչն էլ անում ենք»,- ասել է Պուտինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.