Անկարայում զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտնել է, որ Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Թուրքիայի նախագահի կողմից արված համապատասխան հայտարարությանը։

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ղեկավարների հանդիպմանը Վլադիմիր Պուտինն իր ցավակցություններն է հայտնել զինված հարձակման կապակցությամբ։ 

Բացի այդ, թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ 14 վիրավորներից 3-ը գտնվում են ծանր վիճակում։

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ զինված հարձակման հետևանքով կա 3 զոհ և 14 վիրավոր։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Անկարայում Tusaş Aerospace Corporation-ի օբյեկտի վրա հարձակված ահաբեկիչները զինված են եղել գնդացիրներով, ատրճանակներով և կարող են ունենալ պայթուցիկ նյութեր ու մեծ քանակությամբ զինամթերք։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.