armtimes.com: Վրաստանում Իրենց քվեարկությունն արդեն կատարել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Կոբախիձեն քվեարկել է Թբիլիսիի արեւմուտքում գտնվող ընտրատեղամասերից մեկում։
«Մենք պետք է հիշեցենք, որ այս ընտրությունները համարժեք են հանրաքվեի: Ես կոչ եմ անում բոլոր կողմերին ճանաչել ընտրությունների արդյունքները, որոնք կհրապարակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,- ասել է Կոբախիձեն:
Զուրաբիշվիլին իր հերթին շնորհավորել է Վրաստանի ժողովրդին օրվա կապակցությամբ՝ այն անվանելով երջանիկ։
«Ես քվեարկել եմ նոր Վրաստանի օգտին: Այն Վրաստանի օգտին, որի համար եկել եմ այս երկիր 22 տարի առաջ: Այս գիշեր մենք հաղթող ենք լինելու, ոչ ոք չի պարտվելու, քանի որ Վրաստանը հաղթելու է»,- լրագրողներին ասել է նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։