Ամոթալի է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրակեղծիքների նպատակով. Զուրաբիշվիլի |aliq.ge|

aliq.ge: Ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնության օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով, այսպես է արձագանքել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարնեուլիի 69-րդ տեղամասում տեղի ունեցած միջադեպին:

«Ամոթ է, ամոթալի և անբարոյական է էթնիկ փոքրամասնութան օգտագործումն ընտրությունները կեղծելու նպատակով»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին սոցցանցում։

Ըստ տարածված տեղեկությունների` Վրաստանի Մարնեուլի քաղաքի սակրեբուլոյի «Վրացական երազանք» կուսակցության անդամ Ռովշան Իսկենդերովը 69-րդ ընտրատարածքում գտնվող քվեատուփի մեջ բռնի ուժով մի քանի քվեաթերթիկ է լցրել (աղբյուր 1, 2):

Այս փաստը տեսագրել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելության դիտորդը, որից հետո ֆիզիկական բռնության է ենթարկվել և վռնդվել ընտրատեղամասից: Տեսագրության կադրերը համացանցում տարածել է նաև Հանրային նախկին պաշտպան Նինո Լոմջարիան:

Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասը փակվել է:

Նշենք, որ Վրաստանի Մարնեուլ քաղաքի բնակչության ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.