Թբիլիսիում հարձակվել են «Միացյալ ազգային շարժման» գրասենյակի վրա |hetq.am|

hetq.am: Թբիլիսիում ավելի քան 100 մարդ հարձակվել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի վրա։ Այդ մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

Ինչպես պնդում են ընդդիմադիր կուսակցությունում, գրասենյակի տարածք ներխուժել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակիցները, որոնք զինված են եղել փայտե ձեռնափայտերով և մահակներով։ 

Նրանք ավտոմեքենաներով ժամանել են «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ և զանգվածային ծեծկռտուք հրահրել։

Ինչպես հայտարարել է կուսակցության առաջնորդներից Լևան Բեժաշվիլին, բռնության ակտը գործել են իշխող կուսակցության «ստահակները»։ Վրացի գործչի խոսքով՝ «նրանք ստացել են արժանի հարված»։

«Բոլորը տեսնում են, թե ինչ խղճուկ վիճակում է հայտնվել «Վրացական երազանքը»։ Նրանք հասկանում են, որ պարտվում են ընտրություններում և ստահակների են ուղարկում «Ազգային շարժման» գրասենյակ»,- ասել է Բեժաշվիլին։

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Թինա Բոկուչավան իր հերթին նշել է, որ «իշխող կուսակցությունը գիտակցում է, որ կորցնում է իշխանությունը»։ Նրա խոսքով՝ ընդդիմությունը վստահորեն հաղթում է ընտրություններում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.