Վրաստանի ընդդիմությունը հայտարարում է հաղթանակի մասին, իսկ Իվանիշվիլին խոսում է իր թիմի հաղթանակից |factor.am|

factor.am: Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժման» (ՄԱՇ) նախագահ Թինա Բոկուչավան հայտարարել է խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր կուսակցությունների հաղթանակի մասին։

«Չնայած բռնություններին, Եվրոպան հաղթեց, և վրաց ժողովուրդը հաղթեց, այսօր ոչ մի կուսակցություն չհաղթեց, երկրի եվրոպական ապագան հաղթեց, ընդդիմությունը հաղթեց, իսկ «Վրացական երազանքը» պարտվեց. Իվանիշվիլիի ժամանակն անցել է։

Այսօր մենք դա տեսանք նոր հրապարակված էքզիթ փոլերում։ Վրաց ժողովուրդն այս պատմական ընտրություններում ընտրեց կոալիցիոն կառավարություն»,- հայտարարել է Բոկուչավան։

Formula TV-ի կողմից պատվիրված Edison Research-ի էքզիթ-փոլի համաձայն, «Վրացական երազանքը» (GD) հավաքել է ձայների միայն 40,9%-ը, մինչդեռ հիմնական չորս ընդդիմադիր կուսակցությունները հավաքել են 51,9%:

«Երկու էքզիթ փոլերի համաձայն՝ «Վրացական երազանքը» պարտվում է և ունի 70 մանդատից պակաս։ Ընդդիմությունը հաղթում է։ Հուսով եմ, որ ընդդիմադիր կուսակցություններից և ոչ մեկի մոտ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում որևէ հարց չի առաջանա։ Ես շատ ուրախ եմ, որ Վրաստանում ավարտվեց ռուսական իշխանությունը։ Հուսով եմ՝ Բիձինա Իվանիշվիլին գիտակցում է դա, համարժեք որոշում կկայացնի և չի խանգարի հասարակական խաղաղությանը։ Դա լավ է երկրի համար և ավելի լավ նրա համար»,- հայտարարել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի նախագահ Նիկա Գվարամիան՝ Վրաստանում ընտրատեղամասերի փակումից հետո:

Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին մեկնաբանել է իր ուժին հարող ընկերության հրապարակած էքզիթ-փոլի արդյունքները՝ վստահեցնելով կողմնակիցներին, որ առաջիկա չորս տարիներին իշխող կուսակցությունը շատ բան կանի՝ Վրաստանը դասելով ամենահաջողակ երկրների շարքում։ Իր խոսքում Իվանիշվիլին ընդգծել է, որ իշխող թիմը կգնահատի ընտրողների վստահությունը։

«Ամբողջ աշխարհում հազվադեպ է պատահում, որ նույն կուսակցությունը 12 տարվա ընթացքում նման դժվարին հանգամանքներում հասնի նման արդյունքների», – ասել է Իվանիշվիլին: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ընտրողներին և կանխատեսել, որ չորս տարվա ընթացքում Վրաստանը կդառնա առաջատար երկիր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.