«Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով համաժողովին Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը

Դոհայում անցկացվող «Ընտանիք և ժամանակակից մեգաթրենդներ» թեմայով միջազգային երկօրյա համաժողովի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է «Հաղթահարելով աղքատության շրջափուլը» խորագրով պանելային քննարկմանը։
 
Ինչպես հայտնում են ԱՍՀ նախարարությունից, միջոցառման շրջանակում ելույթ է ունեցել նաև Ռուանդայի առաջին տիկին Ն.Գ. Ջինեթ Նիրամոնգի Կագամեն․ պանելային քննարկմանը մասնակցել են Հարավային Աֆրիկայի Պրետորիայի համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Զիթա Մոկոմանեն և Education Above All (EAA) հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Ֆահադ Ալ Սուլեյթին։
 
Պանելային քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են աղքատության հաղթահարմանն ուղղված իրենց երկրների փորձը, սահմանված առաջնահերթություններն ու նախատեսվող քայլերը։
 
Անդրադառնալով աղքատության հաղթահարմանն ուղղված ՀՀ քաղաքականությանը՝ այս համատեքստում նախարար Մկրտչյանն ընդգծել է ընտանիքների կայուն զբաղվածության ապահովման և տնտեսական զորեղացման կարևորությունը։
 
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ պետության կողմից իրականացվող աշխատանքների հիմքում ոչ միայն ընտանիքներին աջակցություն տրամադրելն է, այլև նրանց կարողությունները բարելավելը, կյանքի տարբեր փուլերում անհրաժեշտ ծառայություններ մատուցելն ու նրանց կենսամակարդակը բարձրացնելը։ Նախարարի խոսքով՝ այս տեսլականի իրագործմանն են ուղղված նաև ՀՀ զբաղվածության և Ժողովրդագրության ռազմավարությունները, որոնց առանցքում մարդկային կապիտալի զարգացմանը նպաստող միջավայրի ստեղծումն է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.