Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին և Ստամբուլի քաղաքապետին |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայցեր է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելի և այդ կուսակցության ներկայացուցիչ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դեմ՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար: A Haber հեռուստաընկերությունը, հղում անելով Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելին, հայտնել է, որ որպես բարոյական փոխհատուցում՝ Էրդողանը նրանցից յուրաքանչյուրից պահանջել է 1 միլիոն թուրքական լիրա (մոտ 29 հազար ԱՄՆ դոլար)։ 

Դատական հայցերի առիթ են դարձել հոկտեմբերի 31-ին Ստամբուլում Էրդողանի հասցեին ընդդիմության ներկայացուցիչների հայտարարությունները՝ կապված Էսենյուրթի շրջանային ղեկավար Ահմեթ Օզերի ձերբակալության հետ, որը մեղադրվում է  ահաբեկչական գործունեության մեջ:

Վերջինս Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ է։ Sözcü-ի փոխանցմամբ՝ Օզելը Էրդողանին անվանել էր բռնապետ, իսկ Ստամբուլի քաղաքապետը հայտարարել էր, որ նման քայլերով իշխանությունները «մութ նպատակներ են հետապնդում»։ 

Մեկնաբանելով Էրդողանի որոշումը՝ Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ այլ բան չէր էլ սպասում։ «Ակնհայտ է, որ իմ խոսքերն առաջացրել են նրա դժգոհությունը»,- Օզելի հայտարարությունը մեջբերել է հեռուստաընկերությունը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«AZAL»-ի մարդատար ինքնաթիռներն ակտիվ թռիչքներ են իրականացնում դեպի Թուրքիա |hetq.am|

S-400-ներ ձեռք բերելու դեպքում Թուրքիային «լուրջ հետևանքներ» են սպասվում․Չարլզ Սամերս

Եվրախորհրդարանը կառաջարկի դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի շինարարությունը |24 news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.