Բաքվում կայանալիք COP29-ին ՌԴ-ն կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին Ռուսաստանը կներկայացնի վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պուտինը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրեն հրավիրել է միջոցառմանը։

«Հրավիրել է։ Սակայն ես այնտեղ էի ոչ այնքան վաղուց։ Նախագահ Ալիևի հետ պայմանավորվել ենք, որ Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով։ Այդ միջոցառմանը կմասնակցի ՌԴ կառավարության  ղեկավար Միխայիլ Միշուստինը»,- ասել է ՌԴ նախագահը՝ «Վալդայ»-ի նիստի ժամանակ պատասխանելով COP29-ին մասնակցության մասին հարցին։ Պուտինն օգոստոսի 18-19-ը պետական ​​այցով Ադրբեջանում էր։

Հավելենք, որ ավելի վաղ Կրեմլի մամուլի խոսնակի Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինի՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին մասնակցության հարցը բաց է մնում։ COP29-ը Բաքվում տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.