Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը կվճարվի մեկ անգամ օրացույցային մեկ տարվա ընթացքում

Նախագծով առաջարկվում է պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը վճարել մեկ անգամ օրացույցային մեկ տարվա ընթացքում: Այս մասին նշել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստում՝ ներկայացնելով ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջարկվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը պետական պաշտոն, պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ամեն դեպքում տրամադրել տարվա վերջում, եթե աշխատողը չի օգտագործում արձակուրդը տվյալ տարում կամ տեղափոխում է եկող տարի:

Նախագծով պետական ծառայողների համար սահմանվում է երաշխիք պետական ծառայությունում աշխատած տարիների համար բնականոն աճի միջոցով գործակցի մակարդակը պահպանելու նաեւ այն դեպքերում, երբ պետական ծառայողը պաշտոնից ազատվելուց հետո զբաղեցնում է պետական պաշտոն եւ այդ պաշտոնից ազատվելուց հետո պետական ծառայության պաշտոնում նշանակվելու ժամանակահատվածը չի գերազանցում մեկ ամիսը:

Կառավարությունն առաջարկում է նաեւ 4 մարմիններում՝ ՀՀ նախագահի, Կառավարության, Ազգային ժողովի ու Սահմանադրական դատարանի աշխատակազմերի աշխատավարձը ոչ թե զսպել ֆոնդերով, այլ դրույքաչափերի սահմանաչափով: Մասնավորապես, ըստ առաջարկի, դրույքաչափը չպետք է գերազանցի 6-ը, իսկ միջինը չպետք է գերազանցի 3,5-ը:

Օրենքի նախագծով հետադարձ ուժ չի տրվում, այն կկիրառվի 2025 թվականի հունվարի 1-ից:

Վաչե Քալաշյանի խոսքով կատարվել են նաեւ մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի կարծիքով պետական համակարգում պետք է լինի պատշաճ վարձատրություն, որպեսզի պետական համակարգի գրավչությունն ավելանա, սակայն, ըստ պատգամավորի, համակարգը նաեւ ուռճացված է: «Եթե մենք տեսնենք, թե ինչքան է արտադրողականությունը մեր պետական համակարգի, հաշվարկենք որքան աշխատող է պետք, դրան համապատասխանեցնենք բարձր աշխատավարձեր, մենք կունենանք որակապես էական տարբերվող պետական համակարգ»,- նշել է նա:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.