Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամը համարում է քաղաքական անպատասխանատվության դրսևորում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում կառավարման ճգնաժամը համարում է քաղաքական անպատասխանատվության կոնկրետ դրսևորում: 

Փաշինյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակի պայմաններում Գյումրու համայնքապետարանի և համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների շուրջ 2000 աշխատակիցներ աշխատավարձ չեն ստացել մինչև օրս: 

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ այն, ինչ տեղի է ունեցել Գյումրիում, քաղաքական անպատասխանատվության շատ կոնկրետ դրսևորում է: Այսօր Գյումրիում, ըստ էության, չկա որևէ ղեկավար պաշտոնյա, նույնիսկ պաշտոնակատար: Այդ մարդիկ մանդատ են ստացել ազատ անկախ ընտրություններով, Գյումրին կառավարելու հայտ են ներկայացրել: Հիմա իրենց քայլով Գյումրիում ստեղծել են ճգնաժամ, դեռ կողմից շահարկումներ են գնում, թե իշխանությունն է ճնշել, ստիպել»,–ասաց վարչապետը՝ հավելելով, որ իշխանությունը ոչ ճնշել, ոչ ստիպել է:

Ըստ նրա՝ այդ մարդիկ որոշել են պարզապես վատություն անել Գյումրիին, գյումրեցիներին, Հայաստանի Հանրապետությանը:

«Հեռանալ էլ կարելի է, բայց հեռանալ կարելի է այնպես, որ, ենթադրենք, աղբահանության խնդիր չառաջանա և այսպես շարունակ: Նրանք, որոնք կասեն, թե իշխանությունը ճնշել է, որ իրենք մանդատ դնեն, կատարյալ սուտ է, այդպիսի բան չի եղել: Գուցե ընդհակառակը՝  փորձ  է արվել իշխանությանը շանտաժի ենթարկել ինչ–ինչ առավելություններ կամ արտոնություններ ունենալու կամ պահպանելու ուղղությամբ: Այդ շանտաժն ի սկզբանե չէր կարող անցնել»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ որքան էլ բարդ է, սակայն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերները գտել են լուծումը, որ Գյումրու համայնքապետարանի, համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցները աշխատավարձ ստանան հնարավորինս արագ: Ըստ նրա՝ առնվազն մեկ շաբաթվա ընթացքում կանեն դա: 

Գյումրու ավագանու իշխող «Բալասանյան դաշինք»-ի անդամները վայր են դրել մանդատները: Իսկ դաշինքի նախընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել, որոնք բավարարվել են: Գյումրիում կառավարման ճգնաժամ է առաջացել: 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.