Բլինքենն ու Լամմին քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության հետևանքները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը Բրյուսելում հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմիի հետ:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի՝ պետքարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Ուկրաինայի դեմ պատերազմում հյուսիսկորեական զորքերի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի որոշման հետևանքները:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտարարեց, որ հյուսիսկորեական զորքը Կուրսկի մարզում արդեն մասնակցում է Ուկրաինայի դեմ ռուսական բանակի ռազմական գործողություններին։ Պատելն ասաց, որ Միացյալ Նահանգները «ծայրաստիճան անհանգստացած է» այդ փաստով և շարունակում է դաշնակիցների հետ խորհրդակցությունները Ռուսաստանի այդ որոշման հետևանքները վերլուծելու համար։

Բլինքենը Լամմիի հետ հանդիպմանն ընդգծել է Ուկրաինայի անվտանգությանը շարունակական աջակցության կարևորությունը՝ պաշտպանելու երկիրը Ռուսաստանի ագրեսիայից:

Հանդիպումից հետո Լամին X-ում գրառում է արել՝ նշելով, որ հանդիպել է Բլինքենի ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնակատար հետ, խոսել համատեղ անվտանգության առաջնահերթություններից։

«Մենք ամեն ինչ անում ենք Կրեմլին կաշկանդելու և Վլադիմիր Պուտինի անօրինական ներխուժման դեմ Ուկրաինային աջակցելու համար», – գրել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.