Ըստ ՌԴ օրենսդիրների՝ հեռահար զենքով ՌԴ խորքերը հարվածելու ԱՄՆ թույլտվությունը կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան զենքով ռուսական տարածքի խորքը հարվածելու Վաշինգտոնի թույլտվությունը կսրի հակամարտությունն Ուկրաինայում և կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի, ըստ Reuters-ի, կիրակի օրը հայտարարել են ռուս օրենսդիրները:

Երեկ ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով հարցին քաջատեղյակ աղբյուրները, հայտնեցին, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը չեղարկել է սահմանափակումները, որոնք արգելում էին Ուկրաինային օգտագործել ամերիկյան զենքը ռուսական տարածքի խորքը հարվածելու համար։

«Արևմուտքն այնպիսի էսկալացիայի է գնում, որը կարող է հանգեցնել Ուկրաինայի պետականության ամբողջական փլուզմանը», – Տելեգրամում գրել է Դաշնության խորհրդի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։

ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովն էլ Վաշինգտոնի այս որոշումն աննախադեպ քայլ է որակել՝ շեշտելով՝ այն կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկին՝ վստահեցնելով՝ Ռուսաստանի պատասխանը չի ուշանա։

«Սա աննախադեպ քայլ է։ Սա շատ մեծ քայլ է դեպի Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, և ամերիկացիները դա կանեն հեռացող ծերուկի ձեռքերով, ով երկու ամսից այլևս ոչնչի համար պատասխանատվություն չի կրի», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Ջաբարովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Արևմուտքը «պատերազմի» մեջ կմտնի Ռուսաստանի հետ, եթե թույլ տա Ուկրաինային հարվածել արևմտյան արտադրության հեռահար հրթիռներով։ Նրա խոսքով՝ այս քայլը կփոխի հակամարտության բնույթն ու մասշտաբները։ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ, իր հերիթն, հայտարարել էր, թե այդ դեպքում Ռուսաստանը կարող է ոչնչացնել Ուկրաինայի մայրաքաղաքը սովորական սպառազինությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.