Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նվաճել է 14 մեդալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ներկայացնող մարզիկները Երևանում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում նվաճեցին 14 մեդալ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր դարձան Գասպար Տերտերյանը (67 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ) և Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ):

Մրցաշարի արծաթե մեդալներին տիրացան Էլեն Բաբաջանյանը, (53 կգ), Տիգրան Մինասյանը (55 կգ) և Սարգիս Բեգոյանը (61 կգ):

Աշոտ Խաչատրյանը (77 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ) և Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) նվաճեցին բրոնզե մեդալներ։

Զինվորականների ըմբշամարտի 37-րդ աշխարհի առաջնությունում Հայաստանի Հանրապետության ԶՈՒ հավաքականի մարզիկները ընդհանուր առմամբ նվաճեցին 14 մեդալ` 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.