ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Իրանի միջև առաջիկայում ստորագրվելիք համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության և անվտանգության ոլորտները. այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ առանց հավելյալ մանրամասներ բացահայտելու։

«Ինչ վերաբերում է նշված հիմնարար փաստաթղթի բովանդակությանը, ապա ես ժամանակից շուտ չէի բացահայտի մանրամասները։ Նշեմ միայն, որ այն կհամապատասխանի մեր ժամանակի մարտահրավերներին ու պահանջներին՝ ընդգրկելով ռուս-իրանական համագործակցության գրեթե բոլոր ներկա և հեռանկարային ոլորտները, այդ թվում՝ պաշտպանությունն ու անվտանգությունը»,- ՏԱՍՍ-ին ասել է Ռուդենկոն։

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագրի մշակումը սկսվել է 2022 թվականի սկզբին։ Ռուդենկոն 2024 թվականի հուլիսին հայտնել էր, որ փաստաթուղթը պատրաստ է։ Սեպտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է փաստաթղթի ստորագրման ԱԳՆ առաջարկը։ Ենթադրվում է, որ այն կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ ՌԴ այցի շրջանակում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.