Սոչիից Անթալիա ուղևորվող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել. զոհեր չկան |1lurer.am|

1lurer.am: Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռում, Անթալիայի օդանավակայանում վայրէջքի ժամանակ, հրդեհ է բռնկվել, սակայն այն հաջողվել է մարել, հայտնում է HavaSosyalMedya ավիացիոն պորտալը։

«Հրդեհը բռնկվել է Սոչի-Անթալիա չվերթ իրականացնող Sukhoi Superjet 100-95LR ինքնաթիռի վայրէջքի ժամանակ։ Ենթադրաբար, կրակը բռնկվել է շարժիչում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ արտակարգ պատահարի հետևանքով զոհեր չկան: Ինքնաթիռի բոլոր՝ 79 ուղևորները հաջողությամբ տարհանվել են:

«Ռոսավիացիան» հետաքննություն է իրականացնում դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Թուրքական DHA գործակալությունը տեղեկացնում է, որ օդանավակայանը պատահարից որոշ ժամանակ անց վերսկսել է աշխատանքը սովորական ռեժիմով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.