Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությունը դադարեցնելու ուղղությամբ․ Էրդողանը՝ Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: Անկարան շարունակում է ջանքեր գործադրել՝ տարածաշրջանում լարվածությանը վերջ դնելու համար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էդողանը։

Ըստ Թուրքիայի նախագահի գրասենյակի՝ Էրդողանը նաև շեշտել է, որ Անկար կշարունակի ջանքերը՝ նպաստելու խաղաղ գործընթացներին։

Թուրքիան մի քանի անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են և հայ-ադրբեջանական բանակցությունների դրական ելքի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Կրեմլը երեկ հաղորդել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր՝ շեշտը դնելով առևտրատնտեսական համագործակցության արդյունավետության բարձրացման վրա, անդրադարձել նաև մի շարք միջազգային թեմաների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.