Պապիկյանն ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակիցներին պարգևատրել է հուշամեդալներով

Նոյեմբերի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են ՀՀ ԶՈՒ հավաքականի՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից մարզիկները, մարզիչները։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհավորելով մարզիկներին մարզական հեղինակավոր առաջնությունում պատվավոր տեղեր զբաղեցնելու և Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ, հպարտությամբ ընդգծել է, որ սա ևս մեկ առիթ էր ապացուցելու, որ մեր երկրում պահպանվում են մարզական լավ ավանդույթները:

Սուրեն Պապիկյանի խոսքով` այս մրցաշարը ծառայության համար նոր լիցք հաղորդեց ոչ միայն առաջնության մասնակից մարզիկներին, այլև այն զինծառայողներին, որոնք այժմ մարտական հերթապահություն են իրականացնում:

Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին շնորհավորել և թիմային լավ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ նշելով, որ ժամկետային զինծառայող մարզիկներն այս մրցաշարում դրսևորել են իրենց ուժը, կամքը և ցույց տվել, որ ինչպես զինված ուժերի տարբեր ուղղություններում, այնպես էլ սպորտում և ֆիզիկական պատրաստության բնագավառում ունենք նշանակալի հաջողություններ։

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության մասնակից ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամներին պարգևատրել է հուշամեդալներով և նվերներով՝ մաղթելով նորանոր հաջողություններ։

Հիշեցնենք, որ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնությունում ՀՀ ԶՈՒ հավաքականը նվաճել է 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.