Իջևան քաղաքին է վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամաս

Դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին են վերադարձվել ավելի քան 3 հա մակերեսով 5 հողամասեր: Աս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Տավուշի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրելով Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով ձեռք բերված տվյալները, հարցումներ է կատարել Կադաստրի կոմիտե և պարզել, որ «Տավուշ» միջազգային հայրենակացական միության ՀԿ-ին Տավուշի մարզում անհատույց տրամադրվել են 5 հողատարածքներ, որոնք չեն օգտագործվում ըստ նպատակային նշանակության:

Դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Իջևանի համայնքապետարան՝ վերոնշյալ հողամասերը համայնքի օգտագործմանը վերադարձնելու նպատակով: Իջևան համայնքի իրավասու մարմինների կողմից դատախազի գրության հիման վրա ձեռնարկված գործողությունների արդյունքում՝ Իջևան համայնքին են վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 հողամասերը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.