Իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի․ Սալոմե Զուրաբիշվիլի |hy.armradio.am|

hy.armradio.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրություններից հետո իր արած հայտարարությանը, ըստ որի՝ ընտրությունները կեղծելու տարբեր միջոցներ, այդ թվում, այսպես կոչված՝ հայկական կարուսել է կիրառվել:

Նախագահը պարզաբանել է՝ իր ասած հայտարարության մեջ ոչ մի էթնիկ հարց չի եղել:

«Ուզում եմ դիմել հայկական ծագում ունեցող քաղաքացիներին և մեր հարևան հայերին, որոնց շրջանում ևս առկա է ռուսական քարոզչությունը, իմ ասած «հայկական կարուսելը» որևէ էթնիկ նշանակություն չունի։ Սա այն եզրույթն է, որը ես լսել եմ, երբ առաջին անգամ Շևարդնաձեի ղեկավարման ժամանակ եկա Վրաստան։ Այն գործածվել է նաև Սաակաշվիլու օրոք։ Եվ եթե ես չեմ սխալվում, Հայաստանում այն կոչում են «վրացական կարուսել»։ Սրանում էթնիկ հարց չկա»,- ասել է Զուրաբիշվիլին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.