azatutyun.am: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Թուրքիայում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։
Հաջիևը X-ում գրել է, որ աշխատանքային այցով է Անկարայում, հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր խորհրդական Աքիֆ Քըլըչի և Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության գծով տնօրեն Ֆահրեթթին Ալթունի հետ։
«Եղբայրական Թուրքիա այցի շրջանակներում ես անկեղծ և բովանդակալից հանդիպումներ ունեցա իմ սիրելի եղբայրներ Ֆահրեթթին Ալթունի և Աքիֆ Քըլըչի հետ։ Մենք քննարկել ենք իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ինչպես նաև վերանայել ենք մեր երկկողմ դաշնակցային հարաբերությունները», – գրել է Հաջիևը։
Շարունակությունը՝ սկզբաղբյուր կայքում։