Հրշեջները մարել են Երևանի Արշակունյաց փողոցում գտնվող հյուրանոցի սենյակներից մեկում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը դեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:56-ին, մարվել՝ 12:24-ին: Այրվել է սենյակը՝ գույքով (մոտ 55 քմ) և ջերմահարվել՝ հարակից երկու սենյակը (մոտ 80 քմ):

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել․ ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհները դժվարանցանելի են

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.