Զոհված զինծառայողների ծնողները պետական աջակցությամբ փոխնակ մոր ծառայությունից կկարողանան օգտվել երկու անգամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակը ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված յուրաքանչյուր զինծառայողի ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը երկրորդ անգամ փոխհատուցելու հնարավորության ապահովումն է:

Որոշմամբ առաջարկվում է՝ շահառու ծնողներին փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի համար փոխհատուցում տրամադրել առավելագույնը՝ երկու անգամ (յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում):

Հիմնավորման համաձայն՝ ծրագրի մեկնարկից սկսած (2022 թ. մայիսից) փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերի փոխհատուցում տրամադրելու համար Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկատվություն՝ շուրջ 60 շահառու ծնողների վերաբերյալ, որից նշված ժամանակահատվածում փոխհատուցում տրվել է (ամբողջովին կամ մասնակի) 27 շահառուի (շուրջ 45 %): Նախատեսվում է, որ 2025 թ. փոխնակ մոր ծառայություններից երկրորդ անգամ օգտվելու համար դիմող շահառուների թիվը չի գերազանցի 2-3-ը, ինչը կպահանջի 11-16.5 մլն դրամ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.