Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքների բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի սակագների մասնակի փոխհատուցման համար

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման նպատակով ՀՀ կառավարության կողմից 2014 թ. դեկտեմբերի 18-ին ընդունված որոշման կիրառումն ապահովելու և Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով գործադիրն ընդունել է որոշում:

«Պետական աջակցություն բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների իրականացման» ծրագրի շահառուներին տրամադրված վարկի գումարների սուբսիդավորումն ապահովելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:

Ըստ հիմնավորման՝ 2024թ. պետբյուջեով ծրագրին նախատեսվել էր հատկացնել 1,192 մլն դրամ, որը վերաբաշխման արդյունքում դարձել էր 2,909.3 մլն դրամ, ընդ որում 26.11.2024 թ. դրությամբ ծրագրի մնացորդը կազմում է՝ 4.3 մլն դրամը։

Ներկայումս ծրագրի շահառուների թիվը շուրջ 16000 է: Ակնհայտ է, որ շահառուների թիվը ընթացս կավելանա շուրջ 4066-ով, տվյալ պահի դրությամբ ծրագրին մասնակցող ֆինանսական կառույցների կողմից շահառուներին տրամադրված վարկի գումարը կազմում է շուրջ 35 մլրդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.