Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 22-ին այցելել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 50 աշակերտների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հանդիպմանը ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը, Վայոց ձորի մարզի դատախազ Ասպուրակ Ավետիսյանը, Արենի համայնքի և Խաչիկ բնակավայրի ղեկավարները, այլք:

Հիշեցնենք, որ Աննա Վարդապետյանը Խաչիկ բնակավայր առաջին այցը կատարել էր 2024 թվականի հուլիսի 6-ին և մշակույթի տանը, որտեղ իրականացվում է «Կայթ» կրթամշակութային հանգույցի «Արև է ելել» համայնքահենք ծրագիրը, ի պատասխան աշակերտների՝ կրկին հանդիպելու առաջարկին՝ խոստացել էր մինչև տարեվերջ այցելել Արենի համայնք:

Մշակույթի տանն արդեն գործում է գրադարան, որտեղ ՀՀ գլխավոր դատախազն ու տարիքային տարբեր խմբերի աշակերտները զրուցել են իրենց հետաքրքրող մի շարք թեմաներից, որից հետո մասնակցել են «Կայթ» մշակութային հանգույցի կողմից կազմակերպված «Կաթիլ» խմբի համերգին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

««Նոր Զովք»-ի դեմ իրականացվում է համակարգված արշավ». ընկերության հայտարարությունը

Կոռուպցիայի համար 1 տարում 470 պաշտոնյա է հետապնդվել

Օպերայում ոստիկանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.