Ակտաուում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի ունեցած ավիավթարից հետո 25 մարդ տեղափոխվել է տեղի բժշկական կենտրոն: «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղազախստանի ԱԻՆ օպերատիվ շտաբից։

«Մարզային հիվանդանոց է տեղափոխվել 25 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ Ռուսաստանից վերադառնում է Բաքու  ինքնաթիռի կործանման պատճառով: Նա այնտեղ էր ժամանել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում: Օդանավում եղել է 67 ուղևոր ու 5 հոգանոց անձնակազմ:

Ադրբեջանական APA-ն նշում է, որ ինքնաթիռը Կասպից ծովի վրա աղետի ազդանշան է տվել և հարկադիր վայրէջքի համար ուղևորվել Ղազախստան: «Sputnik Азербайджан»-ը, հղում անելով ավիաընկերությանը, գրում է, որ վթարի պատճառ է դարձել թռչունների երամի հետ ինքնաթիռի բախումը։

Նախնական տվյալներով Ակտաուի օդանավակայանում ինքնաթիռն ընկել է թռիչքուղուն հարակից դաշտում։ Flightradar-ի տվյալներից երևում է, որ վթարից առաջ ինքնաթիռը պտտվել է օդանավակայանի վրայով։ 

Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է՝ նախնական տվյալներով 6 անձ ողջ է մնացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.