Գրոզնիում օդանավակայանում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ քաղաքը ենթարկվել է անօդաչուների հարձակման․ «Ռոսավիացիա»-ի ղեկավար

«Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովը հաստատել է, որ երբ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։ 

Նրա խոսքով՝ այդ օրը և այդ ժամերին իրավիճակը Գրոզնիի օդանավակայանի տարածքում «բարդ է եղել»։
«Այդ ժամանակ ուկրաինական մարտական ​​անօդաչու սարքերը հարձակումներ էին գործում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Այդ պատճառով Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցվել է ռեժիմ, որը նախատեսում է բոլոր օդանավերի անհապաղ հեռացում նշված տարածքից»։

Նրա խոսքով՝ օդանավակայանի տարածքում նաև խիտ մառախուղ է եղել։ Օդաչուները երկու անգամ փորձել են վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն չի հաջողվել։

Յադրովը պնդել է, որ ինքնաթիռի հրամանատարին առաջարկել են վայրէջք կատարել Ռուսաստանի այլ օդանավակայաններում, սակայն նա որոշել է թռչել Ակտաուի օդանավակայան։

Հիշեցնենք, որ Euronews-ը և Reuters-ը, վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները, հայտնել են, որ կործանման պատճառը ռուսական հակաօդային ուժերի հարվածն է: 

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է ադրբեջանցի պատգամավորի հայտարարություններին, թե Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ակտաուում ինքնաթիռի կործանման համար։ Պեսկողը, սակայն, նշել է, որ «իրավունք չունի գնահատականներ տալու, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Գագիկ Ծառուկյանը ներդրողների հետ որպես ԱԺ պատգամավո՞ր, թե՞ բիզնես հետաքրքրություն ունեցող մարդ է հանդիպում․ ՔՈ ՍԴԿ խոսնակ

Ինչպե՞ս կանխարգելել կորոնավիրուսով վարակումը․ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումները

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.